‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ ժամը 12:30-ին, մի շարք քաղաքացիներ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ (Սարյան 22) կազմակերպել են ակցիա՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է մեր թղթակիցը, բերետավորները մի քանի ակտիվիստների «նստեցրել են» ոստիկանական մեքենաներ՝ բերման ենթարկելու համար: Իսկ բերետավորներից մեկը՝ Խաչիկ Հովակիմյան անունով, դիմելով իր «գործընկերներին» ցուցարաների մասին հայտարարել է. «Սրանց կատոկ անելով տարեք»:
‘