‘Սրանք դեռ առաջին ծիծեռնակներն են. «Հրապարակ»’

2278

Երեկ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 24-ից գաղտնի է պահվել Սիսիանի հիվանդանոցում հղի կնոջ  և պտղի մահվան փաստը: «Հրապարակը» այս կապակցությամբ գրում է. 28-ամյա մահացածը կնոջ ծնողները կարծում են, որ մահը վրա է հասել բժիշկների մեղքով: Մարզում այս ողբերգական դեպքի առիթով խոսում են, որ սրանք առաջին ծիծեռնակներն են. սյունեցիներն ապագայում  ամեն օր են իրենց մաշկի վրա զգալու Լիսկայի վերադարձի հետևանքները: Բանն այն է, որ Սուրիկ Խաչատրյանը վերադառնալուն պես, Սիսիանի հիվանդանոց է վերադարձրել նախկին տնօրեն Արտյոմ Թադևոսյանի «կամպանիային»: Թադևոսյանի ժամանակ հիվանդանոցում բժշկական անփութության պատճառով պարբերաբար մահացության դեպքեր են գրանցվել, նման մի սկանդալային միջադեպից հետո Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն էլ անցած տարվա դեկտեմբերին  նրան հորդորել էր աշխատանքից ազատման դիմում գրել: Թադևոսյանի տնօրինության տարիներին աղետի գոտու վերացված հիվանդանոցը փոքր-ինչ խելքի էր եկել նրան փոխարինած Մանասյանի ղեկավարման ամիսներին, բայց Լիսկայի վերադառնալուն պես հիվանդանոցի տնօրեն նշանակվեց Արտյոմ Թադևոսյանի տիկինը, ու հիվանդանոց բերվեցին նախկինում հեռացած բժիշկները:

Նախորդ հոդվածը‘Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են. Նախարարություն’
Հաջորդ հոդվածը‘Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվո շքանշան է շնորհել Նիկոլայ Ռիժկովին. «ՉԻ»’