‘Սփյուռքի նախարարությունը քեֆերի վրա ավելի քան 1,5 միլիոն դրամ է ծախսել’

1612

Սփյուռքի նախարարությունը 2013 թվականի ընթացքում 1 միլիոն 675 հազար դրամ է ծախսել «Խորհրդակցությունների (վեհաժողովների) կազմակերպման ծառայությունների՝ ներկայացուցչական ծախսերի համար: Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ նախարարությունը պարբերաբար գումարներ է վճարել տարբեր անհատ ձեռներեցների ու կազմակերպությունների, ինչպիսիք օրինակ «Բրաբիոն ֆլորա սերվիս» ու «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ներն են: Ամենայն հավանականությամբ, պետբյուջեի հաշվին նախարար Հրանուշ Հակոբյանը արտասահմանցի հյուրերին տարբեր ռեստորաններում ծանոթացրել է հայկական խոհանոցի առանձնահատկությունների հետ:

Նախարարությունը, որի գործունեության նպատակը պետք է լիներ «Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումն» ու հայրենադարձությանը նպաստելը, իրականում զբաղված է տարբեր վեհաժողովների ու հյուրասիրությունների կազմակերպմամբ: Հատկանշական է, որ նախարարությունը միայն «Էվրիկա գրուպ» ՍՊԸ-ին, որին է պատկանում «8» սուպերմարկետը, 700 հազար դրամ է հատկացրել, ուշադրություն, մրգի և բանջարեղենի տեսականու, սուրճի և թեյի տեսականու, աղանդերների տարբեր տեսականու, ոչ ալկոհոլային խմիչքների, հյութերի, հրուշակեղենի տեսականու, քաղցրավենիքի տեսականու, կենցաղային և տնտեսական ապրանքների համար:

Նախարարությունը 3 անգամ հավանաբար քեֆերի կազմակերպման համար 25.000-ական դրամ է հատկացրել անհատ ձեռներեց Աշոտ Սարգսյանին, նախարարության «շահառուների» թվում են նաև «Հին Ֆայտոն», «Ոճ-Արտ», «Կապույտ երազ», «Էվրիկա գրուպ», «ՋԻ ԷՍ ԵՆ-Ոսկեվազ» ՍՊԸ-ները:

Հ.Գ. Բոլորը հավանաբար հիշում են, որ Սփյուռքի նախարարը ընդունել էլ 20-ամյա Արթուր Պողոսյանին՝ ինքնահռչակ «աստղաֆիզիկոսին» ու «ամերիկյան «NASA»-ից հրավերստացած առաջին հայ տիեզերագնացին»: Չի բացառվում, որ Արթուր Պողոսյանին ևս հավուր պատշաճի ընդունելու համար ևս պետբյուջեից գումարներ հատկացված լինեն:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Բաբայան. Կարենը չէր կարող ասել, որ Արցախը Ադրբեջանի կազմում կարող է լինել’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանն արդեն Մոսկվայում է եւ այսօր կժամանի Լիվերպուլ. ИТАР- ТАСС’