‘Սքոթլանդ-Յարդը հայտնել է Լոնդոնի երկու ահաբեկիչների անունները’

1278

‘

Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է հունիսի 3-ի ահաբեկչության երեք կատարողներից երկուսի անունը: Սքոթլանդ-Յարդի տվյալներով՝ դրանք են՝ 27-ամյա Խուրամ Շազադ Բաթը և 30-ամյա Ռաշիդ Ռեդուանը, երկուսն էլ Լոնդոնի բնակիչ: Երրորդ ահաբեկչի անունը չի հաղորդվում:

Ոստիկանության տվյալներով՝ Բաթը ծնունդով Պակիստանից էր և բրիտանական անձնագիր ուներ: Ռեդուանի ծագումն առայժմ անհայտ է մնում, նա ներկայացել է մարոկկացի կամ լիբիացի, ինչպես նաև  օգտագործել է տարբեր անուններ ու ծննդյան թվեր:

Բաթն աշխատել է Auriga ընկերությունում (արագ սննդի ռեստորանների ցանցի կառավարիչ): «Խուրամ Շազադ Բաթը հայտնի էր ոտիկանությանը և ՄԻ-5-ին: Սակայն այդ հարձակման կազմակերպման վերաբերյալ որևէ տվյալ չի եղել: Մյուս ահաբեկիչը նախկինում հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում երբևէ չի հայտնվել»,- ասվում է Սքոթլանդ-Յարդի հայտարարության մեջ:

Հաղորդվում է նաև, որ բոլոր երեք հարձակվողները կեղծ «մահապարտի գոտիով» են եղել: Դատելով սոցցանցերում տեղադրված լուսանկարներից՝ տղամարդկանցից մեկի մարմնին ինչ-որ առարկաներ են ամրացված եղել, որոնք նման են ինքնաշեն պայթուցիկ սարքերի:

Փոխանցում է BBC-ն: 

‘

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ‘
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Գյումրիում և Հրազդանում ‘