‘
Սքոթլանդ-Յարդի ղեկավար Քրեսիդա Դիքը հայտարարել է, որ վերջին շրջանում Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած ահաբեկչությունները կազմակերպվել են երկրի ներսում, այլ ոչ թե արտասահմանում: Նա ավելացրել է, թե Բրիտանիայում վերջերս տեղի ունեցած երեք հարձակումներում, անկասկած, կա օտարերկրյա բաղադրիչ: «Սակայն հիմնականում սպառնալիքը, որին մենք բախվում ենք, ամենայն հավանականությամբ, արտասահմանից չի գալիս»,- հայտարարել է Դիքը:
Նա նաև կարծիք է հայտնել, թե լոնդոնյան բոլոր ոստիկաններին զինելու կարիք չկա:
Հունիսի 3-ին, երեկոյան, Լոնդոնյան կամրջի վրա ավտոմեքենան մխրճվել էր ամբոխի մեջ, որից հետո երեք զինված ահաբեկիչներ դուրս էին եկել մեքենայից ու դանակով հարձակվել անցորդների վրա: Սպանվել է յոթ մարդ, վիրավորվել՝ առնվազն 48 հոգի: Ոստիկանության ջանքերով ահաբեկիչները ոչնչացվել են:
Ահաբեկչությանն առնչության կասկածանքով ձերբակալվել է 12 մարդ, այդ թվում՝ չորս կին:
Փոխանցում է ria.ru-ն:
‘