‘Սքոուլզ. ««Բարսելոնան» ու «Բավարիան» առաջ են անցել մյուսներից»’

863

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը կարծում է, որ այժմ Եվրոպայի լավագույն թիմը «Բարսելոնան» է:

-Կարծում եմ` այժմ «Բավարիան» ամենամոտն է լավագույն թիմին` «Բարսելոնային», բայց անցյալ մրցաշրջանում «Բարսան» ոչնչացրեց մյունխենցիներին: «Բավարիան» հիմա ավելի ուժեղ է. կազմը համալրել է Դուգլաս Կոստան, ով հրաշալի է հանդես գալիս: Նախորդ մրցաշրջանում բացակայում էին Ռիբերին ու Ռոբենը, իսկ հիմա Ռոբենը վերադարձել է: Այնպես որ` եթե այս թիմերը կրկին հանդիպեն, ավելի հետաքրքիր պայքար կլինի, բայց, այդուհանդերձ, ես նախապատվությունը տալիս եմ «Բարսելոնային»:

Ըստ իս, «Բարսելոնան» ու «Բավարիան» առաջ են անցել մյուսներից: Գուցե երբ «Ռեալը» լավ մարզավիճակում է, մոտ է նրանց, բայց այժմ դա այդպես չէ,-Սքոուլզի խոսքը մեջբերված է «ESPN»-ից:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» Բուսկետսին 1 մլն եվրո պարգևավճար է հատկացրել’
Հաջորդ հոդվածը‘Պելեգրինի. «Արդեն երկու տարի է ասում են, թե Գվարդիոլան գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին», բայց դա իմ խնդիրը չէ»’