‘Սքոուլս. «Երբ Կարիկը խաղում է, «Մանչեսթեր Յունայթեդը» սովորաբար հաղթում է» ‘

1106

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլսը մեկնաբանել է մանչեսթերցիների հետ Մայքլ Կարիկի պայմանագրի երկարաձգումը:

«Հիշում եմ, թե ինչպես Մայքլը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» և վերցրեց 16-րդ համարը: Դա Ռոյ Կինի համարն էր, ով Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպաններից էր: Այդ քայլով Կարիկը բարձրացրեց նրանից սպասելիքները, սակայն հետագա տարիներին նա ապացուցեց, որ արժանի էր դրան:

Միշտ ինձ հանգիստ և լավ եմ զգացել նրա հետ: Կարծում եմ, որ Մայքլը այն ժամանակ չէր ստացել այն ճանաչումը, որին արժանի էր: Միայն հիմա են մարդիկ ճիշտ հասկանում նրա արժեքը: Երբ Կարիկը խաղում է, «Մանչեսթեր Յունայթեդը» սովորաբար հաղթում է:

Ինձ դուր է գալիս, որ նրա մեջ չկա ոչ մի ավելորդություն: Նա նման է «Rolls Royce»-ի, ով հանգիստ և վստահ տեղափոխվում է դաշտով»,- Սքոուլսի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Կարիկի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը՝ «Ռեալ»-ին. Կտեսնվենք ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի հանդիպմանը’
Հաջորդ հոդվածը‘Ռոլան Գարոս. Կարեն Խաչանովը հաղթել է Ջոն Իզներին’