‘Սևանից 170 մլն-ի փոխարեն բաց կթողնեն 245 մլն խ/մ ջուր’

766

Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ, ինքնահոս և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը հուլիսի 17-ին կայացած նիստում որոշել է փոփոխություն կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ և 2014 թվականի ջրառը 170 մլն-ի փոխարեն սահմանել 245 մլն խորանարդ մետր:

Որոշման նախագիծը ներկայացրել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյան: Նրա խոսքով, ջրի լրացուցիչ բացթողումների անհրաժեշտություն առաջացել է`ոռոգման համար ջրային ռեսուրսների պակասի հետ կապված:

Նախորդ հոդվածը‘«Փարաջանովի նկարած կադրերը միայն քրոնիկա չեն. դրանք ունեն գեղարվեստական արժեք»’
Հաջորդ հոդվածը‘Ադամ Միխնիկ. «Չեխովն էր ասում, պետք է կաթիլ առ կաթիլ դուրս հանենք մեր մեջից ծառա լինելու երեւույթը»’