‘Սևանի թեյարանի մոտ վրացական համարանիշներով մեքենա է այրվել’

727

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 00.26-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` թեյարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.01-ին, մարվել` 01.13-ին: 

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին ամբողջությամբ այրվել է Լ. Դ.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի IEI 038 պետհամարանիշի ավտոմեքենան:

Նախորդ հոդվածը‘Վոլգոգրադի մահապարտուհու ամուսինը շրջափակված է Մախաչկալայի տներից մեկում’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը անհամարժեք է արձագանքել Սերժ Սարգսյանի ԼՂՀ այցին’