‘
Սևան քաղաքի մանր ձեռներեցները միացել են Երևանում և Գյումրիում ընթացող բողոքի ցույցերին, որոնք ուղղված են «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ:
Այսօր առավոտվանից Սևանի բոլոր մթերային և այլ ապրանք վաճառող խանութները, ի նշան բողոքի՝ փակվել են:
Սևանցի ձեռներեցները որոշել են բողոքի միասնական ցույցի դուրս գալ երեկ քաղաքում կայացած հավաքի ժամանակ: Օրենքը բոյկոտող ձեռներեցները հայտնել են, որ խանութները փակ կմնան անորոշ ժամկետով:
‘