‘Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին պայթուցիկ սարք է հայտնաբերվել’

1159

Օգոստոսի 12-ին, ժամը 16.39-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին` «Սոճիներ» հանգստյան գոտու մոտակայքում, պայթուցիկ սարք է հայտնաբերվել:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը «Ֆ-1» տիպի նռնակ է՝ առանց պայթուցիչի, որը ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են անվտանգ տարածք:

Նախորդ հոդվածը‘Պուտին. ՌԴ-ն եւ Եգիպտոսը քննարկում են ազատ առեւտրի գոտի ստեղծելու տարբերակները’
Հաջորդ հոդվածը‘Նազարբաևը և Լուկաշենկոն քննարկել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման հեռանկարները’