‘Սևան ՔԿՀ-ում կալանավորը փորվածքով փորձել է փախուստի դիմել’

692

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության Սևան քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում՝ Սևան ՔԿՀ-ում փախուստի փորձի կապակցությամբ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հուլիսի 10-ին ՔԿՀ-ի աշխատակիցները գաղութի բնակելի գոտում հայտնաբերել են փորվածք, որտեղ էլ գտել են 1 հատ սուր բահ, 1 հատ թեք բահ և 1 հատ քլունգ:

Ձեռնարկած օպերատիվ գործողությունների շնորհիվ պարզվել է, որ փախուստի նպատակով այն փորել է դատապարտյալ, 35-ամյա Մարատ Գալստյանը, ով 2012թ-ի սեպտեմբերին ՀՀ քր.օր-ի 66 (պատիժ նշանակելը՝ հանցանքների համակցությամբ) և 177 հոդվածի 3-րդ մասի (գողությունը՝ բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) հատկանիշներով դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման:

Այժմ կալանավայրում պարզում են նաև, թե ինչ հանգամանքներում և ինչ միջոցներուվ են բահերն ու քլունգը հայտնվել դատապարտյալի մոտ:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Յուրա Մովսիսյանը թիմակիցներին Քոչարի պարել է սովորեցնում’
Հաջորդ հոդվածը‘«Նոյան Տապան»-ը արձագանքել է մեր հրապարակմանը ‘