‘«Սև ածուխ, բարակ սառույց». Ինան Դյաոյի այս ֆիլմը «Ոսկե Ծիրան» -ի շրջանակում ցուցադրվել է Երևանում ‘

1242

 «Ոսկե Ծիրան» Երևանի 11-րդ կինոփառատոնի շրջանակում հանդիսատեսը պատիվ ունեցավ դիտելու  Բեռլինի կինոփառատոնի հաղթող, ռեժիսոր  Ինան Դյաոյի «Սև ածուխ, բարակ սառույց» դեդեկտիվ ժանրի գեղարվեստական ֆիլմը: Թեև ֆիլմը դեդեկտիվ է, այնուհանդերձ, այստեղ ներկայացվում է   քայքայվող սոցիալիստական ռեալիզմը և նրա բերած ողջ գարշահոտությունը: Իսկ  սյուժեն այսպիսին է՝ 1999-ին ածխի գործարանում հայտնաբերում են մարդու մարմնի մաս, հետո պարզվում է, որ նույն մարմնի տարբեր կտորներ տարածվել են ամբողջ գավառով մեկ: Առաջին ու միակ կապող օղակ կասկածյալների ձերբակալության ժամանակ արյունահեղությունն է: Գրեթե բոլորը սպանվում են,  իսկ ֆիլմի հերոս, հանցագործներին ձերբակալելու եկած քննիչներից մեկը՝ Լյաո Ֆանյը,  վիրավորվում ու բուժվելուց հետո պաշտոնաթող է լինում՝ ողջ կյանքը խղճի խայթզգալով դառնում է հարբեցող:

Հինգ տարի անց նույն ձեռագրով ևս երկու սպանություն է տեղի ունենում, սև ածուխից սկիզբ առած պատմության հաջորդ էջը գրվում է բարակ սառույցին: Պաշտոնաթող քննիչը հնարավորություն է ստանում վերականգնվելու: Փորձում է բացահայտումներ անել, որոնց թելը տանում է լվացքատան մի աշխատակցուհու մոտ և  սարսափազդու մի պատմության մասին է պարզում: Այս ֆիլմն ասես գավառական իրական կյանքի փաստերի շարադրանք լինի: Եվ բոլորոն էլ հասկանում են, թե գավառակակ կյանքում որքան պակաս են լուսավոր ու պայծառ պահերը: 

Նախորդ հոդվածը‘Վրաստանի խորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ ՊՆ. Boeing-ի մասին Արևմուտքի հայտարարությունները տեղեկատվական պատերազմ են Ռուսաստանի դեմ’