Այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները Երասխի հատվածում կրակ են բացել, որի հետևանքով զոհվել է 39-ամյա պայմանագրային զինծառայող:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտել է ադրբեջանական կողմի գործողությունները և նախազգուշացրել, որ դրանք անպատասխան չեն մնա:
«ՉԻ». 1999 թվականին Վանո Սիրադեղյանն իր հայտնի ելույթում՝ այն ժամանակվա իշխանությունների վարած քաղաքականության և վարքագծի վերաբերյալ մի կանխատեսում արեց, որ այդ քաղաքականությունը Հայաստանն ու Արցախը տանելու է դեպի ոչ պատերազմ, ոչ էլ դեպի խաղաղություն, այլ դեպի ոչինչ:
Հիմա այդ ոչնչի վիճակն է: Պատերազմ չունենք, բայց խաղաղություն էլ չունենք: Մի հատ մեծ ոչինչ է կամ «սև խոռոչ», որը կլանում է ամեն ինչ. մեր ռեսուրսները, մեր զինվորներին, մեր պետականությունը, մեր ներկան ու ապագան, լույսն ու հույսը:
Այս իշխանությունների ու ընդդիմության հանրագումարն էլ է ոչինչ, որովհետև «սև խոռոչը» նրանց բանականությունն էլ է կլանել, պետականության զգացողությունը, արժանապատվությունը: Մեծ հաշվով, մի սև խոռոչ էլ այս խորհրդարանն է:
Հ.Գ. Իսկ որ ՀՀ ՊՆ խստիվ դատապարտել է ադրբեջանական կողմի գործողությունները, դա լավ է: ԱԳՆ-ն էլ պետք է դատապարտի: Կարելի է նույնիսկ ադրբեջանական կողմի գործողությունները դատապարտող պետական ինչ-որ մարմին ստեղծել, որը կկոորդինացներ դատապարտումները: