‘Սև ծովում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում’

626

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ ժամը 17.31-ին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը եղել է 5,8, էպիկենտրոնը՝ Սև ծովում, Աբխազիայի Օչամչիր քաղաքից՝ 46 կմ, Սուխումից՝ 59կմ և Փոթիից (Վրաստան) 65 կմ հեռավորությամբ: Ստորգետնյա ցնցումների արձագանքներն զգացել են Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի չորս սուբյեկտների բնակիչները: Երկրաշարժն զգացվել է Գելենջիկում և Սոչիում, Ադլերից մինչև Դագոմիս: 30 վայրկյան տևած ցնցումներն զգացվել են նաև Աբխազիայում, ինչպես նաև՝ Հայաստանում, որտեղ սեյսմոլոգները ժամը 17.32-ին գրանցել են 5,4 մագնիտուդով ցնցումներ: Դրանք զգացել են Գյումրիի, Վանաձորի, Տաշիրի բնակիչները (3 բալ): Երևանում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Ցնցումների ողջ տարածքում զոհեր և ավերածություններ չկան, ինչպես նաև չկա ցունամիի առաջացման վտանգ:

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլի կամրջից ընկնել է գետը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» ամանորյա զվարճալի տեսահոլովակը’