‘Սև շուկայում վաճառվում է Շումախերի բժշկական քարտը’

644

Բժշկական փաստաթղթերը, որոնք, ենթադրաբար, վերաբերում են «Ֆորմուլա-1»-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի հիվանդութայն պատմությանը, վաճառվում են սև շուկայում, տեղեկացրել է Շումախերի մենեջեր Սաբինա Քեմը:

Առայժմ հայտնի չէ՝ այդ փաստաթղթերը բնօրինա՞կն են, և ի՞նչ տվյալներ են պարունակում: Քեմը հայտարարել է, որ դրանք, «ըստ երևույթին՝ գողացել են», և նախազգուշացրել է, որ եթե այդ գաղտնի փաստաթղթերը գնվեն կամ հրապարակվեն, ապա քրեական գործ կհարուցվի:

Անցյալ շաբաթ Միխայել Շումախերը, որը անցյալ տարի ֆրանսիական Ալպերում դահուկ քշելիս ծանր վնասվածք էր ստացել, դուրս էր բերվել արհեստական կոմայից: Նրան տեղափոխել են Շվեյցարիա, որտեղ հիվանդանոցում նա վերականգնողական կուրս է անցնելու: Սակայն նրա վիճակի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՀՔԱՎ. Ոստիկանական բռնությունների հերթական դրսևորումները’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը խստորեն դատապարտում է ոստիկանների գործելաոճը’