‘Սև ջուր գետի վրա կառուցված կամուրջը վտանգ է ներկայացնում երթևեկության համար’

785

Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի մոտակայքում՝ Սևջուր գետի վրա կառուցված կամուրջը վնասվել է և վտանգ է ներկայացնում երթևեկության համար:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ « Մ-3» ավտոճանապարհի Վաղարշապատ-Մարգարա հատվածի 10-րդ կմ-ին «Սև ջուր» կոչվող կամրջի վրա առաջացել է մոտ 60 սմ տրամագծով անցք, որը վտանգ է ներկայացնում երթևեկության համար:

Նախորդ հոդվածը‘Կարկուտից տուժած Արցախի գյուղերը պետական աջակցություն կստանան’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանը՝ ՍԴ անդամի թեկնածուին. Դուք վախենում եք ունենալ սեփական տեսակետ’