‘ «Ս… արեք դրանց», «կտամ ծնոտդ կպոկեմ», «փոշտի թանաքաման». Հայհոյող պաշտոնյաների ցանկը ‘

4835

Դեկտեմբերի 23-ի ԱԺ արտահերթ նիստի ընթացքում լրագրողների հասցեին հնչեցրած իր հայհոյանքներով լի արտահայտությամբ աչքի ընկավ հերթական ՀՀԿ-ականը: ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, նիստի ընթացքում ակցիա իրականացնող լրագրողներին մատնացույց անելով` գոռաց. «ս… արեք դրանց»:

Բայց սա, ինչպես հիշում եք, առաջին դեպքը չէ, երբ պաշտոնյաները, բնականաբար, հիմնականում ՀՀԿ-ականներն ու նրանց կցված ՕԵԿ-ականները, հրապարակայնորեն վիրավորում կամ հայհոյում են քաղաքացիներին, լրագրողներին:

Մենք ստորեւ փոքրիկ ծաղկաքաղ ենք կատարել վերջին մի քանի տարիների լրահոսից եւ ձեզ ենք ներկայացնում իրենց ոչ ադեկվատ պահվածքով աչքի ընկած պետական պաշտոնյաներին: Հնարավոր է, որ եղել են էլի դեպքեր, որոնք որոնողական ցանցում մենք չենք գտել: Եթե կան նման հղումներ, որը  վրիպել, ապա կարող եք մեզ ուղարկել դեպքերի մասին տեղեկատվությունը, եւ մենք կամբողջացնենք ցանկը:

Եւ այսպես:

ՀՀԿ-ական պատգամավոր Նահապես Գեւորգյանը` Նովոն այս տարվա մարտին ԱԺ միջանցքում բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել լրագրողների հասցեին: 

ՕԵԿ-ական ցուցակով վերջերս պատգամավոր դարձած Լեւոն Դոխոլյանը իր մականունը, (քույրիկ Լեւոն) բարձրաձայնելու համար վիրավորել է լրագրողներին` առաջարկելով «ճաշակել իր տղամարդկությունը»:

Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը` ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը «Հրապարակի» լրագրողի հարցին, թե  ինչո՞ւ նա չի մեկնել Մոսկվա՝ հայկական եկեղեցու բացմանը, որտեղ, որոշ տեղեկություններով, ապարանցիները և ռուսաստանաբնակ հայ  գործարարները Սերժ Սարգսյանի մոտ փորձելու են բարեխոսել՝ փիառ անել Աղվան Հովսեփյանի համար, ասել է. «Հլը սրանց նայեք, սրանց մուտիլովկաները… Ձեր տիրոջ մերը…»:

2010 թվականին իր լկտի պահվածքով աչքի ընկավ Սերժ Սարգսյանի եղբայրը` այն ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սաշիկ Սարգսյանը: Նա ընդդեմ օտարալեզու դպրոցների ցույց անողներին մատի երեք կոմբինացիա է ցույց տվել եւ ապա սեռական բնույթի հայհոյանքներ տվել:

Նույն Սաշիկ Սարգսյանը ԱԺ-ում հայհոյել է նաեւ իրեն հարց տալու համար մոտեցած լրագրող Մարինե Խառատյանին`ասելով. «Քեզի է՞ս էր պետք, ստացել ես, դե ռադդ քաշի գնա, չի՞ երեւում, որ ուղարկել են էս շանը, որ …»: Ապա անցել է հայհոյելուն:

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը հայհոյել է «Հետք» պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանին, երբ վերջինս զանգահարել է նրան հարց տալու համար: Հայրապետյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել լրագրողին:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը հրապարակավ վիրավորել է լրագրող Մհեր Արշակյանին` ասելով, թե. «դավայ, կտամ ծնոտդ կպոկեմ, դավայ, թռի հլը։ Կապներդ կտրվել ա, սանձներդ թողեցիք, ընգաք»։

ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, երբ մոտենում էր կառավարության շենքին, դրսում վանկարկող ցուցարարներից մեկին ասել է. «Այ ոչխար, խի՞ ես գոռում»:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը նորից լրագրող Մհեր Արշակյանի հարցից հետո անցել է վիրավորանքների` հայտարարելով, թե «Ամեն մի կազյոլ իրան լրագրողի տեղ ա դնում»: Նույն Կարապետյանը, մի քանի տարի առաջ նախագահականի մոտ ցույց անող նաիրիտցիներին, որոնք պահանջում էին իրենց աշխատավարձները վճարել, անվանել էր համբալ:

ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը` ի պատասխան Հրապարակի թղթակցի հարցի, թե արդյո՞ք շարունակում են լարված մնալ իր և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հարաբերությունները, պատասխանել է .«Բա ամոթչի՞ ըտենց բան ես ասում, ամոթ ա ըտենց բան ասելը, դու հիվա՞նդ ես, աղջիկ ջան»:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, վրոդվվելով ՀԺ-ի` «Նա գնա՞ց մենակ» հրապարակումից, զանգել է նյութի հեղինակ Վահագն Հովակիմյանին և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին: Նա նաեւ սպառնացել է` «ես քեզ սատկացնելու եմ, գլուխդ ջարդելու եմ»:

Գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը իրեն հարց տալու համար մոտեցած Yerkir.am-ի լրագրողին ասել է. «Կվեկալեմ հեռախոսդ, էղա՞վ, ինձ ուրիշի տեղ չդնես, կվեկալեմ, կտամ` դեմդ կջարդեմ, էղա՞վ»:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է. «Արա, իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, չէի զարմանա, բայց դուք իսկականից …»: Բադեյանի այս հայտարարությունից հետո ազգությամբ եզդի մի քանի երիտասարդներ բողոքի ցույց են իրականացրել ԱԺ-ի մոտ եւ զուգարանի թուղթ նվեր թողել Բադեյանի համար:

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը մեր կայքի թղթակցի հարցին պատասխանելու փոխարեն ձեռքը բռունցք է արել եւ անպարկեշտ բառապաշարով սկսել հայհոյել:

Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Աշոտ Պապայանն էլ` Տուրբո մականունով, ավագանու քարոզարշավի ժամանակ տեսանկարահանելու համար ոչ միայն վիրավորել, այլեւ մի քանի հոգու հետ միասին ֆիզիկական բռնություն է գործադրել iLur.am-ի թղթակցի դեմ: Ի տարբերություն նկարագրված գրեթե բոլոր դեպքերի, Պապայանը հրապարակավ զղջացել է իր արարքի համար: 

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը ԱԺ-ում լեզվակռվի է բռնվել ՉԻ-ի լրագրող Գոհար Վեզիրյանի հետ եւ նրան անվանել «փոշտի թանաքաման»:

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. …Իսկ Հայաստանը կամաց-կամաց դառնում է «ուղեղային մորմոք»’
Հաջորդ հոդվածը‘Նեմեցն ու Յուրիկը քցեցին Սերժին’