‘Ս. Դեմիրճյան. Անհրաժեշտ է համատեղ ջանքերով, արդար ընտրությունների միջոցով հասնել օրինական իշխանության ձևավորման ‘

725

Մի խումբ մարդիկ շարունակաբար բռնազավթում են իշխանությունը, իսկ որեւէ փոփոխության հասնելը հնարավոր է միայն համախմբման միջոցով: Այդ մասին քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը: «Առանձին կուսակցությունները միայնակ չեն կարող երկիրը դուրս բերել այս իրավիճակից. անհրաժեշտ է համատեղ ջանքերով արդար ընտրությունների միջոցով հասնել օրինական իշխանության ձևավորման՝ կայուն զարգացում ապահովելու նպատակով»,- ասաց պարոն Դեմիրճյանը՝ նշելով, որ ճգնաժամը հաղթահարելու համար կառավարության հրաժարականը կարևոր, բայց ոչ հիմնական պայման է: 

Նախորդ հոդվածը‘Ամեն մեկն իր «արշինով»’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՀ-ն նվազեցրել է Հայաստանի 2013-2014 թվականների ՀՆԱ աճի կանխատեսումը’