‘Ս. Սարգսյանը հայկուլիկենց ղեկավար Կարեն Ավագյանին հսկայական գումարներ է տրամադրել’

2087

Շատերին է հետաքրքիր, թե ինչո՞ւ է հավերժ երիտասարդ, գարնան խորհրդանիշ Կարեն Ավագյան այսքան ագրեսիվ դարձել: Ծանոթացեք կից ներկայացվող փաստաթղթին եւ ամեն ինչ իր տեղը կընկնի: Կարեն Ավագյանի տրամադրության տակ ֆինանսական միջոցներ են հայտնվելու: Ընդ որում, խոսքը հսկայական միջոցների մասին է: Ճանաչելով Կարեն Ավագյանին, պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանի համապատասխան որոշումից հետո նա ուղղակի չէր կարող ագրեսիվ չդառնալ: Կարեն Ավագյանին դնենք մի կողմ: Ի վերջո՝ մարդկությունը վաղուց արդեն հայտնաբերել է, թե ինչպես պետք է վարվել ագրեսիվ վարքագիծ դրսեւորողների հետ:

Անցնենք Սերժ Սարգսյանին, որը չարաշահելով իր դիրքը՝ նման որոշում է կայացրել: Նա վերցրել եւ հսկայական միջոցներ է տրամադրել մի կառույցի, որն իրականում ՀՀԿ-ին կից կառաույց է եւ որի անդամները շատ հաճախ զբաղվում են փողոցային խուլիգանությամբ: Հիմա մենք լուրջ հարցեր ունենք կորեացիների հետ: Հարավկորեացի բժիշկները վերցրել եւ Սերժ Սարգսյանին են պատվաստել հյուսիսկորեացի կոմունիստ առաջնորդների ցողուններ: Բնականաբար, այս գործողությունից հետո Սերժ Սարգսյանը պետք է իր նախորդ որոշումների համեմատ՝ էլ ավելի խայտառակ որոշումներ կայացնի, այն էլ բաց եւ օրը ցերեկով:

Կարգադրություն

ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՃԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու կարգի 5-րդ կետը եւ նկատի ունենալով որպես գործընկեր կազմակերպություն հանդես գալու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համաձայնությունը.

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչել գործընկեր կազմակերպություն եւ նրան վերապահել 2014 թվականի ընթացքում հասարակական կազմակերպությունների միջեւ դրամաշնորհային մրցույթների կազմակերպման իրավասությունը:

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

2014թ. Փետրվարի 3

Երեւան

ՆԿ-9-Ա

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը 250 միլիոն դրամ հատկացրեց Ռուբեն Վարդանյանի ընկերությանը’
Հաջորդ հոդվածը‘Վճարովի ավտոկայանատեղիներից օգտվողների վճարման պատասխանատվությունը մեծացվելու է’