‘Ս.Սարգսյանը շնորհավորել է հրեական համայնքի Նոր տարին’

784

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Նոր տարվա կապակցությամբ: Ինչպես  iLur.am-ին տեղեկացնում են նախագահականի մամլո ծառայությունից, Սարգսյանն իր ուղերձում մասնավորապես, ասել է. «Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ռոշ ա Շանայի` Նոր տարվա կապակցությամբ: Միանում եմ Հայաստանում բնակվող հրեական բոլոր ընտանիքների ուրախությանը, որոնք այսօր նշում են դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը: Մաղթում եմ ձեզնից յուրաքանչյուրին և Հայաստանի ողջ հրեական համայնքին առաջընթաց ու հաջողություն: Նաև մաղթում եմ, որ դուք պահպանեք ու զարգացնեք ձեր լեզուն, ձեր հոգևոր արժեքներն ու մշակույթը, որոնք նաև Հայաստանի մշակութային բազմազանությունն ու հարստությունն են»:

Սարգսյանը հրեական համայնքին մաղթել է նաեւ, որ գալիք նոր տարին Հայաստանի հրեաների համար լինի խաղաղության և նոր ձեռքբերումների տարի, եւ որ հրեական համայնքը` Հայաստանի ողջ ժողովրդի հետ միասին, երբևէ չբախվի այնպիսի հակամարդկային երևույթների, ինչպիսիք են ազգային ու կրոնական խտրականությունը կամ այլամերժությունը: «Թող հրեական համայնքը, հայերի և մյուս համայնքների հետ ուս ուսի, շարունակի իր դարավոր և անխափան ընթացքը»,- ասել է Սարգսյանը:

 

Նախորդ հոդվածը‘Ս. Սարգսյանը` կառավարության ղեկավարին. աշխատանքը բացասական եմ գնահատում, Տիգրան (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» կրկին պարտվում է, «Բարսելոնան»՝ հաղթում (տեսանյութեր) ‘