‘
Լայնածավալ պատերազմական գործողություններ ղարաբաղյան հակամարտության գոտում կարող են սկսվել ցանկացած պահի: Այս մասին մարտի 21-ին ֆրանսիական France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նա նշել է, որ Հայաստանը կարող է արժանի հակահարված տալ ցանկացած հարձակման: «Անսպասելի միջադեպերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման: Դա, իհարկե, անհանգստացնում է մեզ: Հայաստանը պատերազմ չի ցանկանում, և ես անձամբ պատերազմ չեմ ցանկանում: Բայց ես չեմ վախենում պատերազմել»,- հայտարարել է Սարգսյանը:
‘