‘Ս.Սարգսյանը Ռուսաստանի գլխավոր դատախազին պարգևատրել է Պատվո շքանշանով ‘

1291

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում դատախազական ծառայության 95-ամյակի առիթով եվրոպական մի շարք երկրներից և ԱՊՀ-ից Հայաստան ժամանած գլխավոր դատախազների պատվիրակությանը, ովքեր Երևանում մասնակցում են նաև Հայաստանի դատախազության մասնագիտական տոնի առթիվ տեղի ունեցող միջոցառումներին:

Հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային պարգևատրվել է Պատվո շքանշանով՝ արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար: 

Նախորդ հոդվածը‘Զանգվածային թունավորում Դավիթաշեն գյուղում. Համաձայն վարկածի` թունավորումը եղել է խմելու ջրից’
Հաջորդ հոդվածը‘Տ. Ուրիխանյան. Ի՞նչ կա էդքան խորհրդակցելու, կա խախտում՝ պիտի լինի իրավական հետևանք’