‘Ս.Սարգսյանը վերադարձրել է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքը. փող չկա («Ժողովուրդ»)’

1801

«Ժողովուրդ»-ը գրում է, որ Սերժ Սարգսյանը մտադիր է չստորագրել և արդեն առարկություններով վերադարձրել է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքը:

Թերթը նշում է, որ ԱԺ-ն ընդունել էր օրենքը, որը պետք է 21-օրյա ժամկետում ստորագրությամբ վավերացվեր կամ վերադարձվեր ԱԺ:

Վերջնաժամկետն արդեն ավարտվել է, և Ս. Սարգսյանն օրենքը մերժել է՝ նոր ստեղծվող մարմնի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

«Այսինքն՝ 2014թ. պետական բյուջեում նախատեսված չեն համապատասխան գումարներ քննչական մարմնի աշխատակիցների համար: Բանն այն է, որ նրանց համար նախատեսված էր բավականին բարձր աշխատավարձ: Իհարկե, այստեղ հարց է առաջանում, թե այդ դեպքում ի՞նչ տրամաբանությամբ կառավարությունը մայիսի 22-ի նիստում ընդունեց քննչական կոմիտեի շենքի վերանորոգման նպատակով 27,5 մլն դրամ գումար հատկացնելու մասին որոշումը: Գուցե այդ գումարով կառավարության հաշվեկշռում գտնվող շենքի վերանորոգումն այլ նպատակի՞ պետք է ծառայի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Քաշքշոց Աֆրիկյանների տան մոտ. Hetq’
Հաջորդ հոդվածը‘Կանաչապատման աշխատանքների ընթացքում հատվել են ծառեր. «Առավոտ»’