‘Ս.Սարգսյանի ընտանիքը Որոտանի ՀԷԿ-ը ձեռք է բերելու օֆֆշորում գրանցված ընկերության միջոցով ‘

5215

Սարգսյանների ընտանիքը ձեռնամուխ է եղել ազգային հարստության ամենակարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների թալանին: 
Էներգետիկ համակարգի առանցքային համարվող կառույցներից մեկի` «Ձորահէկ» ՓԲԸ-ից հետո, հերթը, ըստ մեր լավատեղյակ աղբյուրների, հասել է Որոտանի ՀԷԿ-ին:
«Ձորահէկ»-ը ունի 25 մգվտ հզորություն և վաճառվել է ընդամենը 3 մլն դոլարով: Մինչ այդ «Ձորահէկ»-ի արտադրած էներգիան համակարգին էր վաճառվում 1 կվտ-ը 6 դրամով, իսկ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տիրապետության տակ անցնելուց հետո` արդեն 12 դրամով:
Որոտանի ՀԷԿ-ն իր կարևորությամբ, թերևս, ատոմակայանից հետո ամենակարևոր էներգետիկ օբյեկտն է մեր երկրում: Այն ունի 400 մգվտ հզորություն: Ակտիվների արժեքը գնահատվում է մոտ 250 մլն դոլար: Այն համարվում է ՀՀ էներգահամակարգի ամենաառողջ ձեռնարկությունը, և աշխատում է մեծ շահույթով: Կառուցվել է 1965 թվականին, ընդ որում՝ կառուցվել է շուրջ 12 տարի:
Որոտանի ՀԷԿ-ը Սարգսյանների ընտանիքը ձեռք է բերելու օֆֆշորում գրանցված «Գլոբալ-Կոնտակտ» ֆիրմայի միջոցով: Մասնագետների գնահատմամբ, եթե այդ հրեշավոր գործարքը կատարվի, ապա բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի գինը կբարձրանա առնվազն 4 դրամով:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն հրապարակել է փաստաթուղթը, որտեղ Պանդեւը քվեարկել է Դել Բոսկեի օգտին. Ֆոտո’
Հաջորդ հոդվածը‘FINITA LA COMEDIA (Ռետրո)’