‘
iLur.am-ը երեկ տեղեկացրել էր, որ միայն այս տարվա հոկտեմբերին Սերժ Սարգսյանը մասնակցել է առնվազն չորս հարսանիքի:
«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Ցավոք, նախագահի աշխատակազմի հարսանիքների, կնունք-ծնունդների և ատամհատիկների վարչությունը հրաժարվում է ներկայացնել Սերժ Սարգսյանի այցերի ամբողջական ցուցակը՝ անվտանգության նկատառումներից ելնելով, այլապես կզարմանայինք, թե ինչպես է նա նման ծանրաբեռնված գրաֆիկի պայմաններում հասցնում զբաղվել նաև պետության գործերով: Ամեն դեպքում՝ ըստ երևույթին «հասարակ ժողովրդի հետ շփվելու» այս ձևն է պատճառը, որ նրա մեջ տպավորություն է ստեղծվել, թե ժողովրդի կենսամակարդակն օրեցօր բարձրանում է: Նրան երևի թվում է, թե ողջ Հայաստանն է այդպես ապրում՝ անընդհատ խմում են իր կենացը, պարում ու սպասում հաջորդ «գորյաչիին»:
Բայց մի բան վատ է: Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանում ամուսնությունների թիվը կտրուկ նվազել է: Փաստորեն ազգովի ամեն ինչ անում ենք՝ Սերժ Սարգսյանի աշխատանքային գրաֆիկը թեթևացնելու համար:
‘