‘
Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Զամբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆրեդերիկ Շումբա Հափունդայը:
Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է աֆրիկյան երկրների, ինչպես նաև աֆրիկյան մայրցամաքում և միջազգային ասպարեզում իր դերն աստիճանաբար ամրապնդող Աֆրիկյան միության հետ, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ունի դիտորդի կարգավիճակ, համագործակցությամբ, հարաբերությունների խորացմամբ: Սարգսյանը նաեւ ասել է, թե միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանը և Զամբիան արդյունավետորեն են համագործակցում. Հայաստանի կենսական շահերին վերաբերող հարցերում Զամբիան մշտապես ցուցաբերել է հավասարակշռված դիրքորոշում:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
‘