‘
«Հայաստանը վերջին պահին հրաժարվել է Ասոցացման գործընթացից: Արդյո՞ք Հայաստանը Ռուսաստանից ստացել է առաջարկ, որից հնարավոր չէր հրաժարվել»,- քիչ առաջ Ստրասբուրգում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ նման հարց են ուղղել Սերժ Սարգսյանին:
Վերջինս ի պատասխան այդ հարցի հայտարարել է, թե չի կարող հրապարակավ ոչ ճշմարտություն ասել, եւ որ Հայաստանը իր կամքով է միացել Մաքսային միությանը: «Մենք ԵՄ մեր գործընկերներին մշտապես ասել ենք, որ մեր քաղաքականությունը կայանում է շահերի համադրման եւ ոչ թե հակասությունների մեջ: Մեր գործընկերները համաձայնել են եւ ասել են, որ Ասոցացման գործընթացը ուղղված չէ այլ կառույցների դեմ եւ կարող է փոխլրացնել մեր շահերը: Հիմա էլ մենք պատրաստ ենք ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու: Բայց, ցավոք սրտի, մեր հայտարարությունից հետո ԵՄ մեր գործընկերներն ասացին, որ հակասություն կա ՄՄ եւ ԽՀԱԱՊ միջեւ: Մենք առաջարկեցինք, որ կարելի է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը՝ իրականացնելու քաղաքական բարեփոխումները: …Ճնշումների մասին խոսելն ավելորդ է: Անկեղծորեն ասում եմ, որեւէ պաշտոնյա ՄՄ-ից կամ ՌԴ-ից կես բառ անգամ չի ասել մեր անհրաժեշտության մասին»,- հայտարարել է Սարգսյանը:
‘