‘Ս.Օհանյան. Իհարկե, սպառազինումը որոշակիորեն մտահոգիչ է մեզ համար ‘

715

ՊՆախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում անդրադարձել է ռուսաստանյան մամուլի այն հրապարակումներին, որոնց համաձայն, Ռուսաստանը 2010 թվականից հետո 4 մլրդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին:

«Գիտեք, Հայաստանի շուրջը սպառնալիքները բավականին շատ են և այդ սպառնալիքների ուղղությամբ մենք լուրջ պլանավորում ենք իրականացնում: Մեր զինված ուժերի զարգացման հիմքում հենց ընկած են այդ սպառնալիքների, անվտանգության միջավայրի ուսումնասիրման հենքի վրա կառուցված միջոցառումները: Իհարկե, սպառազինումը որոշակիորեն մտահոգիչ է մեզ համար: Թվերը, որոնք ասվում են, մի քիչ իրատեսական չեն: Թվերը, որոնք որ ասում են, միգուցե մինչև վերջ չեն հասնում՝ հաշվի առնելով ադրբեջանական իրականությունը: Բայց, այնուամենայնիվ, այս բոլորին մենք տիրապետում ենք»,- հայտարարել է Օհանյանը:
Վերջինս նաեւ հավելել է, թե «ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը միջպետական համագործակցության կարևոր ուղղություններից մեկն է, և մենք չենք կարող դրանք կանգնեցնել, ասել լավ է, որ այսպես է, կամ վատ է»:

«Իհարկե, մենք համարում ենք, որ դա այնքան էլ լավ չէ, բայց հավատացեք, որ մենք դրա հանդեպ էլ ունենք պլանավորած միջոցառումներ»,- հայտարարել է Օհանյանը:  

Նախորդ հոդվածը‘Խոշոր հրդեհ է բռնկվել Բագրատունյաց փողոցում’
Հաջորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործով դատաքննությունն ավարտվեց’