‘Ս. Օհանյան. Սփոփանքի խոսքերի հետ մեկտեղ պետք է հպարտանանք հատուկ ստորաբաժանման զինծառայողներով’

1399

Հետախույզի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նախորդ գիշեր ԼՂՀ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժամնան իրականացրած գործողությանը: 

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տեսանյութից տեղեկանում ենք, որ նա նշել է, որ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի հետ զրույցից տեղեկացել է, որ Ադրբեջանի պետական կոշտ դիրքորոշումը, բանականության բացակայությունը ստիպել է դիմել հատուկ գործողությունների, եւ զինծառայողների հմուտ գործողությունների արդյունքում դիտարկվել է ուղղաթիռի ընկած վայրը, դուրս են բերվել զոհված զինծառայողներից մեկի դին եւ մյուսների մասունքները եւ հետագայում ճիշտ դիտարկումներ կատարեոր դիտարկումներ անցկացնելու համար՝ ուղղաթիռի կարեւոր մասերից մի քանիսը: Այդ ընթացքում հակառակորդի կողմից կազմակերպված ծուղակը ամբողջովին ոչնչացվել է:

«Իհարկե, ցավալի երեւույթ էր, բայց սփոփանքի խոսքերի հետ միասին, որը ուղղվախ է ուղղաթիռի զոհվախծ անձնակազմի հարազատներին, մենք պետք է նաեւ հպարտանանք ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներով, որոնք իրենք առջեւ դրված այդ բարդ խնդիրը կատարել են»,  — ասել է նախարար Օհանյանը: 

Նա նշել է նաեւ, որ համապատասխան սադրանքների դեպքում միշտ էլ պատասխան գործողություններ են լինելու: «Ես միշտ ասում եմ, որ նման սադրանքների դեպքում մինիմում համարժեք պատասխաններ լինելու են: Այս պարագայում մենք առաջին գծում խստացնելու ենք մեր ծառայությունը, դիտարկման, հայտնաբերման, խոցման միջոցառումերը, բայց դրանք ուղղված են լինելու այն մարդկանց ուղղությամբ, ովքեր փորձելու են խախտել հրադադարը: Մեզ մոտ ընդունված չէ կացնահարել, դավադրություններ կազմակերպել, պարզապես, մենք արժանի, մի քիչ էլ ավելի խիստ պատասխան ենք տալու ցանկացած այսպիսի սադրանքի» — եզրափակել է Օհանյանը: 

Նախորդ հոդվածը‘Հայրը ճանաչել է ուղղաթիռից դուրս բերված Ազատ Սահակյանի դին’
Հաջորդ հոդվածը‘Չավի. «Չգիտեմ, թե ինձ ինչ անակնկալ է պատրաստել ապագան, սակայն ես կաված կլինեմ «Բարսելոնայի» հետ»’