‘«Վագների ՄՌԸ»-ն «մարտնչում է» Սիրիայում, Աֆրիկայում, Ուկրաինայում և այլուր’

1479

Սիրիայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր մինչ օրս Ռուսաստանի իշխանությունները չեն ընդունում այդ պատերազմում ռուսաստանյան մասնավոր ռազմական ընկերությունների որևէ մարտիկի ո՛չ զոհվելը, ո՛չ էլ, առհասարակ, նման ընկերությունների գոյությունը Ռուսաստանում: «Դե-յուրե՝ մեզ մոտ մասնավոր ռազմական ընկերություններ, որպես իրավաբանական անձինք, գոյություն չունեն»,- օրերս հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Վագների մասնավոր ռազմական ընկերության ռուսաստանցի վարձկանները, Ուկրաինայի արևելքում և Սիրիայում մարտական գործողություններին մասնակցելուց հետո, 2018 թ. սկզբից առաջադրանքներ են կատարում Սուդանում, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում, իսկ մոտ ժամանակներս կարող են մեկնել Լիբիա, BBC-ի ռուսական ծառայությանը պատմել է ՄՌԸ մի մարտիկ, որը մի քանի ամիս առաջ է վերադարձելգործուղումից Սիրիայում: «Հիմա 80 մարդ Սուդանում է, և երրորդ վաշտը՝ ԿԱՀ-ում: Մի քանի շաբաթ առաջ սկսել են մարդ հավաքագրել Լիբիա գործուղելու համար, սակայն հետո կարգադրվեց «թողնել», սպասել հետագա հրահանգների,- պատմել է նա:- Այժմ Սիրիայում է ամբողջ հինգերորդ վաշտը և մոտավորապես 20 հոգի պահեստայիններ, հիմնականում զբաղվում են կարևոր օբյեկտների պաշտպանությամբ, որովհետև ռազմական առաջադրանքներ գրեթե չեն տրվում: Իսկ ամառը Վագների յոթերորդ վաշտը ամբողջ երեք ամիս անցկացրեց Դեյր-էզ-Զորից 70 կմ հեռու գտնվող բազայում, հանրահավաքներ էին ցրում վահաններով ու մահակներով …»:

Վագների ՄՌԸ մարտիկը խնդրել է չհրապարակել իր անունը, որովհետև մտադիր է ևս մի գործուղման գնալ: «Մի կողմից՝ դա շատ լավ է վարձատրվում, եթե անգամ ոչ մի ռազմական առաջադրանք չկա՝ առձեռն ստանում ես 150 հազար ռուբլի: Մյուս կողմից՝ կայուն աշխատանք չի. ամռանը Սիրիայի գործուղումից վերադառնալուց հետո տղերքն անգործ նստած են, փողն արդեն ծախսել են, մի քանիսն արդեն փորձում են թիկնապահի աշխատանք գտնել»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘A սերիայի աստղերը խաղադաշտ են դուրս գալու ներկված դեմքերով’
Հաջորդ հոդվածը‘Սկրիպալների գործը. մնացած «Նովիչոկով» կարելի էր թունավորել դեռ հազարավոր մարդկանց’