‘Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետը ազատվել է պաշտոնից’

1215

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Մարտին Նազարի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից ազատելու մասին:

Ինչպես արդեն հաղորդել էինք, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Պաշտպանության նախարարություն: Սեյրան Օհանյանը ընդունել է դիմումը և հանձնարել է ինստիտուտի ամբողջ ղեկավար կազմին ազատել պաշտոնից: 

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին` ժամը 06:35-ի սահմաններում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի կուրսանտ Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Զինծառայողին սպանելու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասին 4 զինծառայողներին, որոնք կալանավորվել են:

Նախորդ հոդվածը‘Սաֆրաստյան. Հայ-թուրքական արձանագրությունների էջը կարել է արդեն փակված համարել’
Հաջորդ հոդվածը‘Բեկենբաուերը քննադատել է Գվարդիոլային’