‘Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 55 տարեկան’

824

Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 55 տարեկան: ՀՀ եւ ԼՂՀ Ազգային հերոս, արցախյան հաղթական պատերազմի տարիներին` «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատար, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959-ի մարտի 5-ին` Արարատ գյուղում: 1980-ականներին աշխատակցել է «Գարուն» ամսագրին: 1990-92թթ.-ին «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր և Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը։

1991-92-ին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ 1992-93-ին՝ ՀՀ նախագահի խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ։ 1993-ից՝ «Երկրապահ» կամավորական միության նախագահ, 1993-95-ին՝ ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար, 1995-99-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար։

1999-ի մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններին Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքը գրավեց ԱԺ մեծամասնությունը, հունիսին Սարգսյանը գլխավորեց կառավարությունը։

Վազգեն Սարգսյանը սպանվեց 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ։       

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը հայ գերուն հանձնել է առողջական լուրջ խնդիրներով’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել՝ իր մորը պաշտպանելու համար’