‘Վալդանո. «Դե Խեան փայլուն դարպասապահ է, բայց Կասիլյասն էլ, իմ կարծիքով, միանգամայն մրցունակ է»’

1076

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն կարծում է, որ թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասի «վառոդամանում դեռ վառոդ կա», և նա դեռ կարող է բարձրագույն մակարդակով խաղալ։ Վալդանոն այդ մասին ասել է, երբ խնդրել են գնահատել «Արքայական ակումբի» կողմից «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեային ձեռք բերելու նպատակահարմարությունը։

«Սևիլիայում Իսպանիայի և Ուկրաինայի հավաքականների հանդիպման ժամանակ երկրպագուները վանկարկում էին Կասիլյասի անունը։ Նա ամենավատ ընդունելությանն արժանանում է «Սանտյագո Բեռնաբեուում»։ Դե Խեան փայլուն դարպասապահ է, բայց Կասիլյասն էլ, իմ կարծիքով, միանգամայն մրցունակ է»,-ասել է Վալդանոն «Cadena Ser»-ին։

Նախորդ հոդվածը‘Մորատա. «Մոուրինյոն ինձ ֆուտբոլիստ լինելու հնարավորություն է տվել, իսկ Կասիլյասը լեգենդ է» ‘
Հաջորդ հոդվածը‘Տորեսը հուզվել է երկրպագուների վերաբերմունքից (տեսանյութ)’