‘Վալդանո. «Մեսսիի և Նեյմարի հետ տրիոյում Սուարեսը մի փոքր օտար մարմին է հիշեցնում»’

668

«Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն կարծիք է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի խաղի մասին։ Վալդանոն կարծում է, որ Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը դեռևս լիովին չի հարմարվել «կապտանռնագույնների» թիմին։

«Լուիս Սուարեսը «9 համարներին» բնորոշ ճգնաժամ է ապրում՝ սեփական ուժերի հանդեպ վստահության պակաս։ Մեսսիի և Նեյմարի հետ տրիոյում նա մի փոքր օտար մարմին է հիշեցնում»,-ասել է Վալդանոն Cadena Ser-ին։

Ընթացիկ մրցաշրջանում Սուարեսը մասնակցել է Իսպանիայի առաջնության 12 հանդիպման, հեղինակել 2 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը‘Հաջորդ շաբաթ Երևան կժամանի ԱՄՆ նոր դեսպանը’
Հաջորդ հոդվածը‘Մինո Ռայոլա. Հենրիխ Մխիթարյանը ցանկություն է հայտնել հեռանալ «Բորուսիայից» ամռանը, երբ կավարտվի մրցաշրջանը’