‘Վալդեսի կինը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդին» ‘

1444

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Վիկտոր Վալդեսի կինը քննադատել է ակումբին «UNICEF»-ի բարեգործական երեկոյից հետո։

Յոլանդա Կարդոնան դժգոհել է, որ իսպանացի դարպասապահին չեն հրավիրել միջոցառմանը։ Ամռանը «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել էր, որ Վալդեսն իր թիմի հիմնական կազմում չի խաղալու «մարզչական շտաբի խաղային փիլիսոփայությանը չհամապատասխանելու» պատճառով։ Վալդեսը մարզվում է թիմի հետ, սակայն ընթացիկ մրցաշրջանում որևէ հանդիպման չի մասնակցել։

«Իմ ամուսնուն «UNICEF»-ի բարեգործական երեկոյին չհրավիրելը վերջին բանն էր, որ կարելի էր ակնկալել այնպիսի մեծ ակումբից, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է։ Բարեգործական երեկոն միշտ բարեգործական երեկո է»,-գրել է Վալդեսի կինն «Instagram»-ում։

Նախորդ հոդվածը‘Հայտնի են տարվա լավագույն մարզչի 3 թեկնածուները’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում ‘