‘
«Միդլսբրոյի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը պատմել է, որ քիչ էր մնում՝ ավարտեր կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու շրջանում։
-Հիմա ես ինձ պրոֆեսիոնալ դարպասապահ եմ զգում Մանչեսթերում այդպիսի ծանր շրջանից հետո։ Ինձ համար ամենահեշտ որոշումը կարիերաս ավարտելը կլիներ։ Դա իմ կյանքի մեծագույն պայքարն էր, որտեղ ես հաղթանակ տարա։
Ոչ մի վատ բան չեմ կարող ասել վան Գալի կամ «Մանչեսթեր Յունայթեդի» մասին։ Նրանք օգնեցին ինձ, երբ ես վնասվածք ունեի։ Վան Գալը հնարավորություն է տվել ինձ նախ «Բարսելոնայում», ապա՝ «Մանչեսթեր Յունայթեդում»։ Նա ինձ համար հոր պես է, և ես չեմ ուզում վերջին վեց ամիսների մասին վատը մտածել։ Մենք դեռևս ընկերներ ենք և որևէ խնդիր չունենք,-ասել է Վալդեսը։
‘