‘Վալդես. «Մրցակցի բախտը բերեց, որ նման գոլ խփեց, բայց ես երջանիկ եմ, որ նորամուտս նշեցի»’

1068

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը խոսել է թիմակից դարպասապահ Դավիդ դե Խեայի հավականակն տեղափոխության և Պրեմիեր լիգայում նորամուտից իր զգացողությունների մասին։

««Ռեալը», «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Յունայթեդը» երեք մեծագույն ակումբներ են։ Յուրաքանչյուրն ուզում է նրանց կազմում խաղալ, սակայն լավ կլինի՝ այդ մասին Դավիդին հարցնեք։ Ես չեմ կարող պատասխանել նրա փոխարեն։

Ես երջանիկ եմ գտնվել «Ման. Յունայթեդում»: Պայմանագրով դեռ մի տարի էլ ունեմ։ Տեսնենք՝ ինչ կպատահի։ Թիմակիցներս ու մարզիչն ինձ լավ են վերաբերվում, ամեն ինչ կարգին է։ «Օլդ Թրաֆորդում» «Արսենալի» դեմ խաղում դաշտ դուրս գալը հրաշալի էր։ Ես այնքան էլ գոհ չեմ արդյունքից։ Մրցակցի բախտը բերեց, որ նման գոլ խփեց, բայց ես երջանիկ եմ, որ նորամուտս նշեցի»,-ասել է իսպանացի դարպասապահը։

Նախորդ հոդվածը‘Ցուցարարները վրանային ճամբար են խփել Սկոպյեի կենտրոնում’
Հաջորդ հոդվածը‘ Մոուրինյու. «Ժամանակակից ֆուտբոլում գործակալներն ու ծնողները խաղացողներին ներշնչում են, որ նրանք արդեն աստղ են»’