‘Վալդես. Ուրախ եմ, որ 8 ամիս միայնակ աշխատելուց հետո խաղադաշտ վերադարձա (տեսանյութ)’

913

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը, ով վարձավճարով տեղափոխվել է «Ստանդարդ», բելգիական թիմի կազմում անցկացրած առաջին խաղի վերաբերյալ գրառում է կատարել Twitter-ում:

«Շատ ուրախ եմ, որ այսօր «Ստանդարդը» հաղթանակ տոնեց, իսկ ես 8 ամիս միայնակ աշխատելուց հետո վերադարձա խաղադաշտ: Շնորհակալ եմ «Ստանդարդի» երկրպագուներին»,-գրել է Վալդեսը և հրապարակել ստորև ներկայացված լուսանկարը:

Հավելենք, որ Բելգիայի առաջնության 24-րդ տուրում «Ստանդարդն» արտագնա խաղում 2:0 հաշվով առավելության է հասել «Աուդ Հեվերել Լյովեն» թիմի նկատմամբ:

Նախորդ հոդվածը‘Անրի «Ման. Յունայթեդը» ղեկավարությանը կոչ է անում հեռացնել Լուի վան Գալին և հրավիրել Մոուրինյուին’
Հաջորդ հոդվածը‘Դիեգո Սիմեոնե.« Խաղից հետո հպարտության զգացողություն մնաց: Խաղը տպավորեց ինձ»’