‘«Վալենսիայի» կիսապաշտպանը դարձավ Յուրա Մովսիսյանի թիմակիցը’

952

«Վալենսիայի» արգենտինացի կիսապաշտպան Տինո Կոստան տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ»:

Յուրա Մովսիսյանի թիմը Կոստայի համար վճարել է 6,5 միլիոն եվրո:

Ինքը՝ Տինո Կոստան իր թվիտերում այդ առթիվ նշել է. «Նոր ակումբ, նոր փուլ իմ կարիերայում: Հաճելիորեն հուզված եմ»:

Նշենք, որ «Վալենսիայի» կազմում Տինո Կոստան նախորդ մրցաշրջանում 31 հանդիպում էր անցկացրել, խփել մեկ գնդակ եւ կատարել 6 գոլային փոխանցում:

Նախորդ հոդվածը‘«Թեղուտ» ՓԲԸ-ում վերջապես կիրականացվեն բնապահպանական ստուգումներ’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳ նախարարությունը Վատիկանին հորդորում է Ցեղասպանության հարցում «անկողմնակալ լինել»’