‘Վալերի Գոշկոդերիա. «Շախտյորը» Մխիթարյանի շնորհիվ կարող է շատ հեռու գնալ’

596

Դոնեցկի «Շախտյորի» նախկին ֆուտբոլիստ, ներկայումս մարզական վերլուծաբան Վալերի Գոշկոդերյան իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի «Չելսի» — «Շախտյոր» հանդիպման մասին, որը կայանալու է այսօր՝ Լոնդոնում, Երեւանի ժամանակով 23:45-ին:

«Շախտյորում հիանալի խաղացողներ են հավաքվել եւ ժամանակն է, որ նրանք իրենց հարկ եղած  կերպով դրսեւորեն եվրոգավաթներում: Կարծում եմ, որ այս մրցաշրջանում «հանքափորները» կարող են ռեկորդային նշաձողի հասնել՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Դոնեցկյան ակումբը ցուցադրում է արագ եւ տեխնիկապես բարձրակարգ ֆուտբոլ, որը այս պահին հասու չէ «Յուվենտուսին» եւ «Չելսիին»:

«Շախտյորում» նոր առաջատար է հայտնվել՝ Հենրիխ Մխիթարյանը: Այս ֆուտբոլիստը կարգապահ է եւ խելացի: Հենրիխը իր խաղով ապացուցել է, որ իսկական պրոֆեսիոնալ է: Նրա շնորհիվ «Շախտյորը» կարող է իրեն հիանալի դրսեւորել ՉԼ փլեյ-օֆ փուլում:

«Չելսիի» հետ խաղում մարզասերներին վառ շոու է սպասվում, քանի որ հանդիպում են երկու բարձրակարգ թիմեր: Լոնդոնցիները զգացել են «Շախտյորի» ուժը եւ այժմ հարձակման գծում կխաղան ավելի զուսպ, իսկ պաշտպանությունում՝ ավելի կազմակերպված: Կարծում եմ, որ շախտյորցիները կարող են հաղթել այս հակամարտությունում»,- Գոշկոդերիայի խոսքն է մեջբերում Hotsport.ua-ն:

Նախորդ հոդվածը‘ՀՀՇ պատվիրակությունը կմասնակցի Եվրոպայի Լիբերալ դեմոկրատների եւ բարեփոխիչների համաժողովին’
Հաջորդ հոդվածը‘Յուվեն նորից «քիլլեր» է փնտրում ‘