‘
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը «Ամկարի» հետ հանդիպումից (2:0) հետո գնահատել է թիմի՝ մասնավորապես Յուրա Մովսիսյանի խաղը:
«Ամկարի» հետ խաղը ցույց տվեց հետեւյալը. ոչ մի տակտիկա չի գործի, եթե չլինեն ակտիվ գործողություններ: Կարելի է սեփական դիրքում մնալ, վերադառնալ, սակայն գնդակ չխլել: Բայց այս խաղում, փառք աստծո, գնդակ էինք խլում:
Մովսիսյանը հասկանում էր, որ եկել է գոլ խփելու ժամանակը: Շատ լավ էր, որ աչքի ընկավ: Ափսոս, ոչ չօտգագործեց մնացած պահերը: Բայց ոչինչ: Հաղթեցինք, բայց գոլ բաց չթողեցինք»,- Կարպինի խոսքն է մեջբերում НТВ-Плюс-ը:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը «Ամկարի» հետ խաղում խփեց իր 13-րդ գնդակը Ռուսաստանի առաջնությունում եւ շարունակում է գլխավորել ռմբարկուների ցուցակը:
‘