‘
Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում «Սպարտակը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց «Կրասնոդարին»: Այդ խաղին հայտավորված էր նաև Հայաստանի հավաքականի և «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով, սակայն, խաղաժամանակ չստացավ:
Հանդիպումից հետո մոսկովյան ակումբի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը այս կապակցությամբ ասել է.
«Օզբիլիսի չխաղալը պայմանավորված է նաև ռոտացիայով: Մենք հաշվում են ոչ միայն այն խաղային րոպեները, որոնք նա անցկացրել է «Սպարտակում», այլ նաև հավաքականում անցկացրածները: Ընդ որում՝ նա խաղացել է՝ ընդհանրապես չգիտակցելով, թե որտեղ է գտնվում: Այս ամենը եղել է թունավորման պատճառոով: Նա գրեթե կոմայում էր և չէր հիշում, թե ինչպես է խաղացել երկու հանդիպում: Իսկ այնուհետև, 90 րոպե ԲԿՄԱ-ի դեմ, ծանր խաղադաշտում: Նա դեռ պատրաստ չէ հարյուր տոկոսով: Անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի նա մարզավիճակ ձեռք բերի»:
Հիշեցնենք, որ Աշխարհի 2014 թվականի առաջնության որակավորման փուլի՝ Չեխիա — Հայաստան(1:2) խաղում Օզբիլիսը փոխարինվել է 29-րդ րոպեին: Ինչպես ավելի վաղ պարզվել է, նա թունավորվել է սննդից:
‘