‘
Medium.com կայքը հրապարակել է Մոսկվայի «Արարատ»-ի նախկին սեփականատեր Վալերի Հովհաննիսյանի հարցազրույցը, որում նա պատմել է ակումբի հովանավորների կողմից գործադրվող ճնշումների մասին: Հովհաննիսյանին մեղադրում են ակումբի հաշվից 20 միլիոն ռուբլի գողանալու մեջ:
-Ի՞նչ եք կարծում, այն, ինչ կատարվում է «Արարատ»-ի հետ, կապվա՞ծ է ձեզնից բաժնետոմսերը խլելու հետ:
-Դեռ ոչ, բայց մոտ է այդ օրը: Նրանք շարժվում են «Ուզում եմ՝ վերցնում եմ» կարգախոսով: Ուժի միջոցով տարվող խոսակցությունները ես չեմ հասկանում:
-Հնարավո՞ր է, որ վերադառնաք «Արարատ»:
-Այսօր իմ վերադարձը 99,99%-ով բացառված է: Կամ ինձ հետ համաձայնության կգան, կամ եթե չթույլատրեն վերադառնալ Ռուսաստան և հանգիստ աշխատել, ապա թիմը կարող է դադարեցնել իր գոյությունը:
-Ի՞նչն է խանգարում վերադառնալ Ռուսաստան:
-Չեմ կարող հենց այնպես հեռանալ: Խոսակցություններ կան, որ եթե հեռանամ, ապա կյանքս դժոխքի կվերածվի:
-Նկատի ունեք քրեական հետապնդու՞մը:
-Այո: Ինձ կամ կնստեցնեն, կամ կսպանեն: Չեմ ցանկանում ինչ-որ քմահաճույքների համար վտանգել կյանքս: Ենթադրում էի, որ երբ «Արարատ»-ը դուրս գա Պրեմիեր լիգա, ինչ-որ բան է տեղի ունենալու, բայց ամեն ինչ շատ ավելի շուտ սկսվեց:
‘