‘Վալերի Շմարով. Եթե Մովսիսյանն այսպես շարունակի, Վելիտոնի բացակայությունը չի զգացվի’

604

«Սպարտակի» նախկին հարձակվող Վալերի Շմարովը անդրադառնալով նրան, որ թիմի բրազիլացի հարձակվող Վելիթոնը կարող է վերադառնալ հայրենիք, նշել է.

«Եթե մարդը չի ցանկանում, կամ նրա մոտ ոչինչ չի ստացվում, նրան պետք է բաց թողնել: Սա՝ առանց քննարկման: Առավել եւս, որ Մովսիսյանը բավական հաջող մտավ թիմ, առաջին իսկ խաղում գոլ խփեց: Տա Աստված, որ Հայաստանի հավաքականի հարձակվողը շարունակի նույն ոգով: Այդ ժամանակ կարելի է ասել, որ «Սպարտակը» Վելիթոնի հեռանալով ոչ միայն ոչինչ չի կորցրել, այլ նաեւ ավելի ուժեղ է դարձել»,- Շմարովի խոսքն է մեջբերում «Спорт-Экспресс»-ը:

Նախորդ հոդվածը‘Լյուդմիլա Ալեքսեևային առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ արտգործնախարարը շնորհավորել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարին’