‘Վալերի Օսիպյանը տեղյակ չէ, որ իրեն փուռն են տվել’

1493

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղյակ չէր, որ իր դեմ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել:

«Ես տեղյակ չեմ, ով ասել է, նրանցից էլ ճշտեք, կամ դիմեք ոստիկանության լրատվական ծառայությանը: Իրականությանը չհամապատասխանող լուրերն ինձ մի վերագրեք»,-News.am-ի հետ զրույցում իր դեմ քրեական գործ հարուցելու մասին տեղեկությանն այսպես արձագանքեց Վալերի Օսիպյանը:

Հարցին՝ ինչու է այդ դեպքում գործ հարուցվել, Երեւանի փոխոստիկանապետը բարկացավ ու անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել՝ մամուլի հրապարակումների հիման վրա:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ստորագրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը’
Հաջորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության`հայ գործընկերներին ձայնի իրավունքից զրկելու նախաձեռնությունը ձախողվել է’