‘Վալերի Օսիպյանին փուռն են տվել’

3297

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Այս մասին News.am-ին հայտնեց ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:

Նրա փոխանցմամբ՝ քրեական գործ է հարուցվել մամուլի հրապարակումների հիման վրա: Թե որ հոդվածն է, վերջինս հրաժարվեց պատասխանել:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի գիշերը Վալերի Օսիպյանի եղբորորդին դանակահարել էր 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին: Մամուլում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ Երեւանի փոխոստիկանապետը հանդիպել էր միջադեպի մասնակիցներից մեկի մոր՝ Սուսաննա Հովհաննիսյանի հետ եւ փորձել համաձայնության գալ եւ իր եղբորորդու կատարած դանակահարությունը բարդել նրա որդու վրա:

Նախորդ հոդվածը‘Դիտորդական խումբն իր մտահոգությունն է հայտնում Արդարադատության նախարարության գործելաոճի կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Մուսաբեկով. Առանց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման զինծառայողների մահերը բացառել չենք կարող ‘