‘Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպի առթիվ քր. գործ է հարուցվել’

757

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 1-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ  22-ամյա Վանուշ Ալեքսանյանին, որը զրկվել է փայծախից, դանակահարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին: Երեկ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը:

Ժամեր առաջ ոստիկանությունը այս կապակցությամբ հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Սեդրակ Օսիպյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

 

Նախորդ հոդվածը‘ՃՈ աշխատակիցները վարորդի նկատմամբ բռնություն են կիրառել’
Հաջորդ հոդվածը‘Մի շարք շրջաններում այսօր հոսանքազրկումներ կլինեն’