‘Վալվերդեն մտադիր է հրաժարվել 9 ֆուտբոլիստներից’

1607

‘

 «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն մտադիր է տրանսֆերային ճկուն քաղաքականություն վարել:

«OK Diario»-ի աղբյուրը հայտնում է, որ իսպանացի մասնագետը մտադիր է հրաժարվել թիմի 9 ֆուտբոլիստների ծառայություններից:

Այդ խաղացողներն են Իվան Ռակիտիչը, Արդա Թուրանը, Ժորդի Ալբան, Դենիս Սուարեսը, Ռաֆինյան, Ալեիշ Վիդալը, Պակո Ալկասերը, Լուկա Դինը և Ժերեմի Մատյոն:

Տեղեկություն կա նաև, որ Վալվերդեն մտադիր չէ հրաժարվել Անդրե Գոմեշից, ով լիովին մտնում է մարզչի ծրագրերում:

Հիշեցնենք, որ Վալվերդեն ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերային:

‘

Նախորդ հոդվածը‘Ֆիլիպինների օդուժը սխալմամբ ռմբակոծել է յուրայիններին. կա 10 զոհ’
Հաջորդ հոդվածը‘Հունիսի կենսաթոշակը՝ հունիսի 3-ից’