‘
Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն մեկնաբանել է թիմի հարձակվող Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակը:
Բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն, որը 222 մլն եվրո է առաջարկել խաղացողի տրանսֆերի համար: Լրատվամիջոցները նշում են, որ տեղափոխությունը մոտ է իրականացման և 25-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը փարիզցիների հետ
«Այժմ այնպիսի իրավիճակ է, որ շատ խոսակցություններ են շրջանառվում և մենք դա հասկանում ենք: Սակայն Նեյմարը գտնվում է այստեղ և մեզ դուր է գալիս այն, ինչ նա անում է թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս: Չեմ խոսել նրա հետ տեղափոխության մասին: Մենք քննարկել ենք տակտիկական հարցեր: Իհարկե, «Բարսելոնա»-ում նրա հետ հույսեր են կապում»,-իսպանացի մարզչի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:
‘